AM
28 Հոկտեմբեր 2020 - 08:26 AMT

Արամ Ա․ Չպետք է թույլ տանք, որ արյան գնով ազատագրված Արցախը բանակցային սեղանին զոհ դառնա

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը ֆեյսբուքյան իր էջում Արցախի մասին գրառում է արել:

«Չպետք է թույլ տանք, որ արյան գնով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանին զոհ դառնա»:

Կաթողիկոսը նաև լուսանկար է հրապարակել Արցախից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։