AM
30 Հոկտեմբեր 2020 - 09:31 AMT

Կամավորականների ջոկատի հրամանատար Բարսեղյանը՝ Արցախի հերոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կամավորականների ջոկատի հրամանատար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Կոչումը շնորհվել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։

Բարսեղյանի տեղակալներ Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:

Նա աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Երևանում կազմավորված ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Ջոկատի անդամներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման: