Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկեր, հագուստ են կարում։
Մասնակիցներն ասում են՝ ինչով կարող են, պետք է օգնեն։ Կան կամավորականներ տարբեր երկրներից։
ՀՀ կառավարությունը տեսանյութ է ներկայացրել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






