AM
2 Նոյեմբեր 2020 - 13:17 AMT

Զոհվել են գնդապետ Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Շաքարյանը

Արցախի մարտերում զոհվել են գնդապետ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը, հայտնում են ՊԲ-ից:

Հոկտեմբերի 4-ին գնդապետ Շաքարյանն արժանացել էր Արցախի հերոսի կոչմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։