AM
3 Նոյեմբեր 2020 - 17:45 AMT

Ադրբեջանցիները ռազմական հանցագործության մասին վկայող հերթական տեսանյութն են հրապարակել

Ադրբեջանցիները շարունակում են հրապարակել սեփական ռազմական հանցագործություններն ապացուցող տեսանյութեր։

Դրանցից մեկում պատկերված են հայ զինծառայողի աճյունը պղծելու կադրեր։

Տեսանյութում երևում է` ինչպես է ադրբեջանցին դանակով մի քանի անգամ հարվածում նրա դեմքին: Հայ զինծառայողի երկու ականջն էլ կտրված է։

Մեկ այլ տեսանյութում երևում է` ինչպես են ադրբեջանական ակցենտով և զինվորական կոշիկներով մարդիկ ծեծում տղայի, որը ըստ վիդեոյի նկարագրության` հայ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։