Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժամանակավորապես արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նուրլան Իբրահիմովին սպորտաձևի ոլորտում ցանկացած գործունեություն իրականացնել։
Reuters-ի փոխանցմամբ՝ արգելքը գործում է մինչև կառույցի նշանակած էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչի կողմից հետաքննության ավարտը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները։ Այդ նպատակով հատուկ տեսուչ էր նշանակվել։
Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին:
«Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։
Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։