ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հայկո Մաասը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունների շուտափույթ իրականացումը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վերահաստատվել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների 2020-ի հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութան մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






