AM
6 Նոյեմբեր 2020 - 08:41 AMT

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռուբերով

Հոկտեմբերի 6-ի կեսօրին Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,- հայտնել են ԱԻՊԾ-ից։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ի գիշերը ևս ադրբեջանական ուժերը հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաքը և Շուշին։ Նախնական տվյալներով՝ գիշերվա հրթիռակոծությունից 3 քաղաքացիական զոհ կա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։