Ազգությամբ հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը փետրվարի 23-ին Թենիսիստ-պրոֆեսիոնալների Ասոցիացիայի կողմից հրապարակված վարկանիշային ցուցակում իջել է 10-ից 12-րդ տեղը: Նման անկումը պայմանավորված է վերջերս արգենտինացի թենիսիստի անհաջող ելույթներով:
Թենիսիստների առաջատար տասնյակում գրեթե ոչ մի փփոխություններ տեղի չեն ունեցել: Ցուցակը, նախկինի պես, գլխավորում է իսպանացի Ռաֆայել Նադալը: Երկրորդը Ռոջեր Ֆեդերերն է, երրորդ տեղը զբաղեցնում է Նովակ Ջոկովիչը:
Նշենք, որ Նալբանդյանը, Բուենոս-Այրեսում դուրս գալով 600 հազար դոլար մրցանակային ֆոնդով թենիսային առաջնության կիսաեզրափակիչ, լինելով այդ առաջնությյան գործող չեմպիոն, պարտություն կրեց իր հայրենակից Հուան Մոնակոյից` այդպիսով կորցնելով ATP-ում ունեցած միավորները:
ATP վարկանիշով առաջին 12 թենիսիստները`
Միավորներ
1. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 14510
2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 11000
3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 9010
4. Էնդի Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) – 7460
5. Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) – 4955
6. Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) – 4660
7. Հուան Մարտին (Արգենտինա) – 4290
8. Սիմոն Ժիլ (Ֆրանսիա) – 3945
9. Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) – 3480
10. Գաել Մոնֆիլս (Ֆրանսիա) – 3340
11. Ժո-Ուիլֆրիդ Տսոնգա (Ֆրանսիա) – 3300
12. Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) – 3245