AM
9 Նոյեմբեր 2020 - 15:31 AMT

Փաշինյան․ Շուշիի համար մարտերը շարունակվում են

Շուշիի համար մարտերը շարունակվում են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։ Պողոսյանը լրատվամիջոցներին հաստատել էր, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրված չէ, գրառման հեղինական էլ ինքն է։ ՊՆ-ից ու ՊԲ-ից այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։