Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդիովը։
«Մենք ցավում են, որ ԼՂ-ում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների»,- ասել է նա։
Ավելի վաղ ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






