AM
10 Նոյեմբեր 2020 - 11:31 AMT

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել ՀՀ ԱԺ քաղուժերին և արտախորհրդարանական ուժերին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:

Նպատակը ներկայիս բարդ քաղաքական իրավիճակով ստեղծված օրակարգը հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելն ու եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելն է։

Նա գրել է, որ նոյեմբերի 11-ին պատրաստ է ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին, այնուհետև պատրաստ է հանդիպել նաև արտախորհրդարանական ուժերի հետ:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը