AM
13 Նոյեմբեր 2020 - 06:31 AMT

Քաշաթաղում ապամոնտաժվում է ազատամարտիկների հիշատակի պուրակը

Քաշաթաղում ապամոնտաժվում է ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակը։ Սոցցանցերում լուսանկար է հրապարակվել, որի հեղինակը Էդգար Վարդանյանն է։

Արցախի այն տարածքներում, որոնք անցնելու են Ադրբեջանին հայերը փորձում են փրկել և տարհանել գոնե մշակութային որոշ մասունքներ կամ հերոսների հիշատակը հավերժացնող կոթողները, որպեսզի դրանք չպղծվեն։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարության, ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: