AM
13 Նոյեմբեր 2020 - 10:34 AMT

Շուշիի համար վերջին մարտերը՝ Anna News-ի տեսանյութում

Anna News-ը կարճ ֆիլմ է հրապարակել Շուշիի համար հայկական ու ադրբեջանական զորքերի միջև ընթացած վերջին մարտերից: Ֆիլմում ներկայացվում են նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնագրին նախորդած 2-3 օրվա իրադարձությունները։

Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը կրակի տակ պահում երթևեկելի ճանապարհահատվածները, ճանապարհների տարբեր հատվածներում կրակի տակ հայտնված մեքենաներ են կանգնած, այդ թվում՝ շտապօգնության։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: