AM
24 February 2009 - 15:16 AMT

Հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մարզիչային կազմերը

ՀՖՖ հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մարզիչային կազմերը: Կազմերը հաստատվել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հանդիպման ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչները`

Գլխավոր մարզիչ – Արմեն Սանամյան
Մարզչի օգնական – Արթուր Մկրտչյան
Դարպասապահների մարզիչ – Հայկ Կիրակոսյան

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականների մազրիչները`

Գլխավոր մարզիչ – Սամվել Պողոսյան
Մարզչի օգնական – Սուրեն Չախալյան
Դարպասապահների մարզիչ – Վաղարշակ Շահնազարյան

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում: