Արցախյան Քարվաճառում գտնվող Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր` դրանք իջեցվել էին նոյեմբերի 14-ին։ Համացանցում տեսանյութ է հապարակվել։
Ավելի վաղ Դադիվանքի վանահայր, քահանա տեր Հովհաննեսը հայտնել էր, որ խաչքարերն ու զանգերը տեղափոխվում են Մայր աթոռ սբ Էջմիածին:
Դադիվանք վանական համալիրն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:
Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 15-ին հայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։






