Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ադրբեջանցին պղծում պատերազմի ընթացքում գրաված Մեխակավան (Ջաբրայիլ) բնակավայրի Զորավոր սբ Աստվածածին եկեղեցին, կոտրում դրա խաչը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։
Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցող եկեղեցու և այլ հուշարձանների վանդալիզմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ զրույցում ուշադրություն էր հրավիրել այդ երկրին տրվող տարածքներում քրիստոնեական վանքերի և եկեղեցիների առկայության փաստի վրա։ Նա կարևոր էր համարել այդ սրբավայրերի անվտանգության ու եկեղեցական բնականոն կյանքի ապահովումը։ Ալիևը վստահեցրել էր, որ այդպես էլ լինելու է։
Մայր աթոռ սբ Էջմիածինը նույնպես արձագանքել էր վանդալիզմի դեպքերին՝ միջազգային հանրությանն ու միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին կոչ անելով՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու համար Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները։
Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը






