AM
18 July 2002 - 15:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարը այսօր Երեւանում ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցությունների մասին»: Փաստաթղթի ստորագրմանը նախորդող հանդիպման ընթացքում Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդլայնելու հարցեր, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ամբողջացնելու հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը եւ ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլին: