AM
19 November 2020 - 06:03 AMT

Ազգային հավաքականը հաղթել է Հս. Մակեդոնիային․ Խմբում առաջինն ենք

Ազգերի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու նվաճել հաջորդ խաղարկությունում B լիգայում հանդես գալու իրավունք:

Հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Հովհաննես Համբարձումյանը, հաղթանակից հետո ազգային ընտրանին 11 միավորով խմբում գրավել է առաջին հորիզոնականը:

9 միավորով Հս. Մակեդոնիան գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ Վրաստանը 7 միավորով երրորդն է: