Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները կազմակերպել են Ադրբեջանի բանկի առաջին շարասյան տեղաշարժը Շուշիի դեպի Կարմիր շուկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի ԶՈւ շարասյունը բաղկացած էր անձնակազմ տեղափոխող 3 «Կամազից»։ Ըստ խաղաղապահների՝ նրանք առանց զենք էին։ Ուղեկցությունն իրականացվել է երկու «Տիգր» զրահամեքենայով։
Խաղաղապահների ներկայացուցիչները չեն մանրամասնել շարասյան նշանակությունը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






