AM
18 July 2002 - 15:41 AMT

ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Հարավային Կովկասի երկրները ձգտում են սերտորեն ինտեգրվել եվրոպական ընտանիքին, որը ի նկատի ունենալով, մենք հեռանկարային ենք համարում համագործակցությունը այդ երկրներում քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման առումով: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Մարգերիտա Բոնիվերն նշել է, որ իր այցը տարածաշրջան պետք է դիտել այն համատեքստում, որ մեկ տարի անց Իտալիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Բոնիվերին նշել է Հայաստանի նկատմամբ Իտալիայի ջերմ վերաբերմունքը եւ Հայաստանին օգտակար լինելու պատրաստակամությունը: