Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ խորը ցավ է ապրել՝ լսելով Արցախի հերոս, 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը:
«Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»,- գրել է նա։
Մանվել Գրիգորյանը մահվան մասին հայտարարվել էր նոյեմբերի 19-ին։
Գրիգորյանը կալանավորվել էր հեղափոխությունից անմիջապես հետո` 2018-ի հունիսին: 2019-ի մայիսից մեկնարկած դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին նրա վատառողջ լինելու պատճառով։ 2020-ի հունարին առողջական խնդիրների խնդիրների պատճառով նա ազատվեց կալանքից:
Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի պայմաններում, չնայած վատթարացող առողջությանը, մեկնել էր Արցախ և փորձել օգտակար լինել։ Հոկտեմբերի 21-ին նա բժիշկների պահանջով ռեանիմոբիլով շտապ տեղափոխվել էր Հայաստան։






