AM
23 Նոյեմբեր 2020 - 08:03 AMT

Պարգև սրբազանն ապաքինվում է վիրահատությունից հետո

Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանն ապաքինվում է վիրահատությունից հետո։

Սրբազանի ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակվել հետյալ գրությամբ. «Պարգև սրբազանը վիրահատությունից երկու օր անց»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել։ Նա վիրահատվել է ԱՄՆ-ում։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։