Մարտունու շրջանի Բերդաշեն և Վազգենաշեն գյուղերում նռան բերքահավաք է, հայ գյուղացիների տնկածնռները Բերդաշենում հավաքում են բերդաշենցիները, իսկ Վազգենաշենում՝ ադրբեջանցիները։
PanARMENIAN.Net-ը Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայերի և ադրբեջանցիների միջև լարված իրավիճակի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկությունները ճշտելու համար զրուցել է գյուղում նռան այգու սեփականատերերից մեկի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը։
Նրա խոսքով՝ Բերդաշենի և Վազգենաշենի նռան այգիներն իրար կից են, այս պահին ադրբեջանցիները Վազգենաշենի նռան այգիներում են, ոչ Բերդաշենի այգիներում։ Բերքահավաքն իրականացվում է կողմերի զինված ուժերի ներկայացուցիչների հսկողությամբ։
Վազգենաշենը սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։






