AM
4 July 2003 - 17:49 AMT

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 204 ՔԱՂԱՔԱՑԻ

2002 թվականին փախստականի կարգավիճակ ստանալու համար ԱՄՆ-ին են դիմել Հայաստանի 265 քաղաքացի, որոնցից 204-ի դիմումը բավարարվել է, տեղեկացրել է ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայությունը: Նախկին ԽՍՀՄ երկրներից առավել թվով փախստականի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել Ուկրաինայից` 3959 դիմում, որոնցից 1618-ը բավարարվել է, եւ Ռուսաստանից` համապատասխանաբար, 1748 եւ 731: Փախստականի կարգավիճակի դիմում է ներկայացրել նաեւ Ադրբեջանի 180 քաղաքացի (109) եւ Վրաստանի` 33 քաղաքացի (16), հաղորդում է «Washington ProFile»-ը: ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայության տվյալների համաձայն, անցյալ տարի Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանի 1389 քաղաքացի, որոնցից 959-ի դիմումը բավարարվել է: Համանման խնդրանքով ամերիկյան իշխանություններին է դիմել նաեւ Ռուսաստանի 861 քաղաքացի (բավարարվել է 395 դիմում), Ադրբեջանից` 312 քաղաքացի (252) եւ Վրաստանից` 187 քաղաքացի (68): Հետաքրքիր է, որ ԱՄՆ քաղաքական ապաստան են խնդրել նաեւ այնպիսի բարեկեցիկ երկրների քաղաքացիներ, ինչպիսիք են ` Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Կանադան, Իռլանդիան եւ այլն: