AM
18 July 2002 - 14:03 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԿՐՈՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Այսօր Թբիլիսիում բացվել է «Կրոնը Կովկասում, համագործակցություն հանուն խաղաղության» միջազգային խորհրդաժողովը: Համաժողովին, որը անցնում է Վրաստանի կառավարության հովանավորության ներքո, մասնակցում են Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, Կովկասի մահմեդականների վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու, Ռուս Ուղղափառ եկեղեցու, Կովկասի հուդայական համայնքի, Կովկասի Կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ անկախ փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Իրանից, Թուրքիայից, Քուվեյթից, ԱՄՆ-ից: