Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ Բերկլիի և Կալիֆոռնիայի համալսարանների նախաձեռնությանը՝ հաջակցություն Արցախի։
Նա առաջարկում է միանալ «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը և պատերազմի պատճառով տեղահանված արցախցի երեխաների համար կապոցներ փաթեթավորել՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի միջոցներով, հագուստով և աքսեսուարներով, նամակով և այլ պարագաներով։
Քարդաշյանը $1 մլն էր նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր հետևորդներին հետևել իր օրինակին՝ նվիրաբերություններ անել։






