Կատալոնիայի Սաբադեյ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով իր ցավակցություններ էր հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ դրա վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։






