AM
3 Դեկտեմբեր 2020 - 11:07 AMT

Հայերեն ձեռագիր Ավետարանը վաճառվել է $93,000-ով

Sotheby's-ում աճուրդի հանված հորթի կաշվից պատրաստված կազմով 17-րդ դարասկզբի հայերեն ձեռագիր Ավետարանը վաճառվել է մոտ $93,000-ով։

Ձեռագիրը նախապես գնահատվում էր $9000-13,300։

147×100 չափսի ու 197 թերթանոց գիրքը, ենթադրվում է, գրվել է Միջագետքի հնագույն՝ Ամիդա քաղաքում, որն այժմ ժամանակակից Դիարբեքիրն է՝ Թուրքիայի տարածքում։

Մատենադարանը դիմել էր բարերարներին և մշակութային կազմակերպություններին՝ խնդրելով հնարավարության դեպքում ձեռք բերել այն և հանգանակել ձեռագրատանը։