AM
4 Դեկտեմբեր 2020 - 10:20 AMT

Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա հարձակված երկու թուրքի մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի մեղադրանք է առաջադրել։ Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 45-ամյա տղամարդը վնասել է 2, իսկ 21-ամյա երիտասարդը՝ 3 հայ ցուցարարի։

Ավելի վաղ ձերբակալվել էին 45 և 21 տարեկան թուրքեր՝ Արդեշի շրջանից։ Նրանք հայր և որդի են։

ErmeniHaber-ի փոխանցմամբ` դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ երկիրը չլքելու պայմանով։

Հոկտեմբերի 28-ին մի քանի թուրք հարձակվել ու մուրճերով հարվածել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար Ֆրանսիայում ցույց անող հայերի վրա։ Տուժել էր մինչև մեկ տասնյակ մարդ, գլխի շրջանում վիրավորված հայ երիտասարդը ծանր վնասվածք էր ստացել։