AM
7 Դեկտեմբեր 2020 - 09:56 AMT

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Արցախ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունն առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ դեկտեմբերի 6-9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու»:

Ըստ Սոցիալիստական կուսակցության՝ «այս ներկայության նպատակն է ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այլև վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:

Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և ՀՀ իշխանությունների՝ ՀՀ նախագահի, Արցախի նախագահի, ԱԺ նախագահի, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների և Օմբուդսմենի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ, տեղեկացնում է ՀԲԸՄ-ն։

Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան:

Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ էր արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»»: