2022 թվականի աշխարհի առաջնության որոկավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը J խմբում կմրցի Գերմանիայի, Իսլանդիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ընտրանիների հետ։
Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեսակետով՝ վատ խումբ չէ Հայաստանի թիմի համար:
«Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել», – ասել է Մխիթարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ։