AM
8 Դեկտեմբեր 2020 - 07:20 AMT

Չավուշօղլու․ ՀՀ հողերի վրա աչք չունենք, կողմ ենք արդար կիսելուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արևելյան Միջերկրականում Հունաստանի հետ սրված հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կողմ է խնդիրները դիվանագիտության և բանակցությունների միջոցով լուծելուն։

«Մենք աչք չունենք Հայաստանի տարածքների վրա։ Այս կարգավորումը օգտակար կլինի հայ ժողովրդի համար։ Մենք արդար կիսելու կողմնակիցն ենք»,- TRT Haber-ի փոխանցմամբ, ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նշել է, որ իրենք ուժեղ են թե դիվանագիտական, թե ռազմի դաշտում։

Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով էր ուղարկել «Օրուչ Ռեիս» նավը՝ Կիպրոսի և այլ երկրների բացառիկ տնտեսական գոտիներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Այդ քայլով կրկին սրվել էին թուրք-հունական հարաբերությունները։

Իսկ սեպտեմբերի 27-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան բացահայտ ռազմական և քաղաքական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանին։ Բացի այդ, սիրիացի վարձկանների էր տեղափոխում Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։