AM
18 Դեկտեմբեր 2020 - 07:51 AMT

Իսպանական Կաստեյոնը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել

Իսպանիայի Կաստեյոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն։

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագրի հիման վրա։

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ու հայտարարությունների են ընդունվել աշխարհի մի քանի տասնյակ երկրի քաղաքային իշխանությունների կողմից։