AM
24 Դեկտեմբեր 2020 - 08:18 AMT

Արտակ Բեգլարյանը՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

Մինչ նշանակումը Բեգլարյանն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էր։ Նա հրաժարական էր տվել այլ աշխատանքի անցնելու համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։