AM
2 March 2009 - 06:54 AMT

«Թուրքմենբաշիի գավաթ». «Գանձասարը» պարտվել է երրորդ տեղի համար խաղում

Հայկական «Գանձասար» ֆուտբոլային ակումբը «Թուրքմենստանի նախագահի գավաթի» մրցաշարի շրջանակներում 1:2 հաշվով տանուլ տվեց Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադ» ՖԱ-ին: Նշենք, որ այդ թիմերը «Թուրքմենբաշիի գավաթի» 15-րդ մրցաշարի շրջանակներում հանդիպում էին երկրորդ անգամ (առաջին անգամ թիմերը խմբային փուլի շրջանակներում ոչ ոքի խաղացին` 1:1):

Եզրափակիչ մենամարտում Թուրքմենստանի փոխչեմպիոն Միջազգային թուրքմենա-թուրքական համալսարանի թիմը հաղթեց Լատվիայի «Սկոնտո» ՖԱ-ին 1:0 հաշվով եւ դարձավ գավաթակիր:

Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 35 000 դոլար, որից 1 տեղի համար սահմանված էր 20 000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղի համար` 10 000 դոլար եւ 3-րդ տեղի համար` 5000 դոլար: