AM
5 Հունվար 2021 - 08:29 AMT

Ինչ էր կատարվում աշխարհում, մինչ փորձում էիք հանգստանալ լուրերից

Հունվարի 5-ը Շուռնուխ գյուղի մի մասի՝ հայաբնակ լինելու վերջնաժամկետն է․ 10-ից ավելի տուն, այդ թվում` գյուղապետինը, Ադրբեջանին են անցել, նույնիսկ պատահական մուտքն է արգելված. այժմ այնտեղ ադրբեջանական դրոշ է ծածանվում։ Լուսանկարում Շուռնուխի գրադարանն է․ դրա շենքն արդեն անցել է Ադրբեջանին

ԱՆ-ն հայտարարել է, որ հունվարի 1-ի դրությամբ պատերազմում զոհվածների 3330 դի է հերձվել: 871 նմուշ այդ օրը դեռ իդենտիֆիկացման փուլում էր

Փաշինյանը հոդված է գրել 44-օրյա պատերազմի ծագման մասին` անդրադառնալով դիվանագիտությունից մինչև Շուռնուխ հարցերին: Որին արդեն հասցրել են հակադարձել տարբեր ճամբարներից.

թե ՀՀԿ-ական ՊՆ նախկին փոխնախարարը, թե Էդմոն Մարուքյանը` ԼՀԿ-ից:

Ուշագրավ է նաև Արամ Զ․ Սարգսյանի սյունակը երկրում տեղի ունեցողի ու ապագա անելիքի մասին:

Ռուսները որոշել են առավել ծանր մեղադրանքով քրգործ հարուցել ուղղաթիռի խոցման հետքերով:

Իլհամ Ալիևը տարեմուտին հայտարարել է, որ գերիների մի մասին ռազմագերի չեն համարելու, այլ «ահաբեկիչ»:

Այլ լուրերից․ Թուրքիան հայկական եկեղեցին վերածելու է հումորի կենտրոնի:

Իսկ Իրանն ԱՄՆ ու Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ լարման ֆոնին հարստացրել է ուրանի պաշարները մինչև 20 տոկոս:

Դե ինչ, մենք վերադառնում ենք աշխատանքի, խաղաղ տարի բոլորիս~