AM
11 January 2021 - 14:15 AMT

Գիտնականներ. Ճառագայթման թույլ չափաբաժինները կարող են ոչնչացնել կորոնավիրուսը

ՌԴ և Ուզբեկստանի գիտնականները պարզել են, որ ճառագայթման թույլ չափաբաժինները կարող են ոչնչացնել կորոնավիրուսը, տեղեկացրել է Ուրալի դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը։

Համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս, գիտական լաբորատորիայի ղեկավար Անատոլի Զացեպինը պարզաբանել է, որ կորոնավիրուսի ՌՆԹ մոլեկուլը, հայտնվելով մարդու բջջի մեջ, ստիպված է ուժեղ դեֆորմացվել երկարության բազմաթիվ հատվածներում, գրում է «Վեդոմոստին»։

«Պարզվել է, որ ՌՆԹ այդ դեֆորմացված հատվածները 1000 անգամ ավելի զգայուն են ճառագայթման ազդեցության հանդեպ, քան առողջ բջիջների մոլեկուլները։ Ուստի, ճառագայթման փոքր չափաբաժինները, որոնք մահացու են վիրուսի համար, միանգամայն անվնաս են առողջ բջիջների համար»,- ասել է գիտնականը։

Գիտնականների խումբն աշխատում է ճառագայթման միջոցով կորոնավիրուսի բուժման մեթոդաբանության վրա։ Զացեպինը նշել է, որ կորոնավիրուսի մոuտացիաները չեն ազդում ճառագայթման արդյունավետության վրա։

Covid-19-ի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, ավելի քան 20 երկիր դադարեցրել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Հունվարի սկզբին «բրիտանական» շտամն ի հայտ է եկել արդեն 40 երկրում։

3 շաբաթ անընդմեջ աշխարհում 7 օրում կորոնավիրուսով ավելի քան 4 մլն նոր վարակում է գրացվում։ Մահվան ելքով դեպքերը վերջին շաբաթում աճել են 3%-ով՝ կազմելով 76,000։ Վարակակիրների ընդհանուր քանակը գերազանցել է 89 մլն։