ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունվար և փետրվար ամիսներին Մոսկվայից Երևան իրականացվելիք չվերթերի ցանկը։ Բոլոր թռիչքները կիրականացվեն «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Nord Star ավիաընկերությունը հունվարին 3 թռիչք կիրականացնի՝ հունվարի 15-ին, 22-ին և 29-ին 17:00-ին։
Red Wings-ի հունվարյան թռիչքները կկատարվեն ամսի 18-ին և 25-ին` ժամը 16:35-ին։
Փետրվարին Nord Star ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի ամսի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին ժամը 17։00-ին, իսկ Red Wings-ը՝ փետրվարի 1-ին, 8-ին, 15-ին և 22-ին։
Տոմսերը կարելի է գնել նաև «Դոմոդեդովո» օդանավակայանում, 85 և 94 տոմսարկղերից։
Տոմսերը կարելի է նաև ամրագրել Nordstar.ru կայքում, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով +7 (495) 739 93 33 (Whatsapp), +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8(800)100-57-58։






