AM
13 Հունվար 2021 - 07:35 AMT

Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի շրջաններում ռազմամթերք են վնասազերծելու

Հունվարի 13-ին չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻՊԾ-ն պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդրում է խուճապի չմատնվել:

ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է` անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Ավելի վաղ ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչը հայտնել էր, որ Արցախում, Ստեփանակերտի արվարձանում գտնվող հատուկ տարածքում, ամեն օր մոտ 1000 միավոր զինամթերք է ոչնչացվում։