AM
13 Հունվար 2021 - 11:31 AMT

Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է մահացել

Մարտակերտում, նախնական տվյալով՝ ականի պայթյունից, քաղաքի բնակիչ է մահացել, տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն:

Նշում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Մարտակերտի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում, որտեղ ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում, նախնական տվյալներով պայթել է ականի վրա։

Քաղաքացին մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: