Թուքիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական СoronaVac պատվաստանյութի կիրառմանը, որն արտադրում է չինական SinoVac ընկերությունը և որը կիրառվելու է արտակարգ իրավիճակներում։ Այդ մասին հայտարարել է
առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Նա հավելել է, որ այն առաջնահերթ կօգտագործվի բուժաշխատողների պատվաստման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը հավելել է, որ ինքը և գիտխորհրդի անդամները ևս պատվաստվելու են։
Ավելի վաղ Քոջան հայտարարել էր չինական SinoVac ընկերությունից պատվաստանյութի գնման մասին։ Մինչև փետրվարի վերջ Թորքիան մտադիր է 50 մլն դեղաչափ ստանալ։ Երկիրը մտադիր է նաև մինչև մարտի վերջ 4․5 մլն դեղաչափ պատվաստանյութ ստանալ ամերիկյան Pfizer և նրա գերմանացի գործընկեր BioNTech ընկերություններից։
Պատվաստումները Թուրքիայում կիրականացվեն 3 փուլով։ Սկզբից կպատվաստվեն բուժաշխատողները և ռիսկի խմբերում ընդգրկվածները։ Առաջին փուլում կպատվաստվի մոտ 9 մլն մարդ։