Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցի է վաճառքի հանվել, այս մասին հայտարարել է թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։ Միթե՞ աղոթավայրը վաճառքի ենթակա է։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը և պետությունը նման բան թույլ տալ»,- գրել է Փայլանը ֆեյբուքյան իր էջում՝ հրապարակելով հայկական եկեղեցու լուսանկարը։
Համաձայն առցանց հայտարարության՝ հայկական եկեղեցին 6 մլն թուրքական լիրա արժե՝ մոտ $800,000։

2016-ին օնլայն շոփում Բուրսայում 300-ամյա հայկական եկեղեցի էր վաճառքի հանվել։ Դեռ պարզ չէ՝ խոսքը նույն եկեղեցու մասին է, թե ոչ, բայց վաճառքի մասին հայտարարությունները հրապարակել են անշարժ գույքի գործակալները։






