AM
19 Հունվար 2021 - 08:26 AMT

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Հունվարի 18-ին Արցախում արված կորոնավիրուսի 42 թեստից 6-ը դրական է եղել, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից։

Վարակակիրները Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ախտահանման աշխատանքներ են տարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Ընդհանուր կատարվել է 18,551 թեստավորում: