AM
27 Հունվար 2021 - 14:11 AMT

ՌԴ ՊՆ․ ՀՀ-ից մեկ օրում Արցախ է վերադարձել 151 փախստական

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մեկ օրում 151 փախստական է վերադարձել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Նոյեմբերի 14-ից հետո ԼՂ իրենց բնակության վայրեր է վերադարձել 51,216 մարդ։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել էր, որ ԼՂ է վերադարձել մոտ 95,000 փախստական։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, թե այդ թիվը ևս իրականությանը համապատասխանում է, քանի որ ռուս խաղաղապահները հաշվարկում են միայն իրենց ուղեկցությամբ վերադարձածներին։