AM
28 Հունվար 2021 - 11:32 AMT

ԱԻՊԾ. Մարտունիից ու Ջաբրայիլից ևս 3 զինծառայողի մարմին է գտնվել

Արցախում պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 զինծառայողի մարմին է հայտնաբերվել, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2 զինծառայողի աճյուն գտնվել է Մարտունիում, մեկինը՝ Ջրականում (Ջաբրայիլ): Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:

Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում Հադրութի ու Ջրականի շրջանում:

Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1321 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: