AM
29 Հունվար 2021 - 09:36 AMT

ԼՂ-ում Sputnik V-ով 1900 խաղաղապահ է պատվաստվել

Ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատվաստումը ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչով:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կամավոր պատվաստվել է 1900-ից ավելի զինծառայող։

Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահներ են տեղակայվել 5 տարի ժամկետով։