Լեւոն Արոնյանը շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 11-րդ փուլում ոչ ոքի է խաղացել կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ, որի հանդեպ խաղալով սպիտակներով հաղթանակ էր տոնել առաջին փուլում: 11-րդ փուլի մյուս պարտիաները նույնպես խաղաղ ելք են ունեցել, որի հետեւանքով մրցաշարային աղյուսակը փոփոխություն չի կրել: Այդպիսով, աշխարհի ոչ պաշտոնական առաջնության ավարտից 3 փուլ առաջ Արոնյանը 5,5 միավորով 3-5-րդ տեղերն է կիսում Կարլսենի ու Անանդի հետ: Միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը 6,5 միավոր ունի: Նրան հաջորդում է ռուս շախմատիստ Սերգեյ Իվանչուկը, որն ունի 6 միավոր:
Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 12-րդ փուլում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա չինացի շախմատիստ Վան Յուէ հետ: Մարտի 4-ին գերմրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է:
11 փուլի արդյունքները` Գրիշչուկ-Ռաջաբով, Իվանչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Անանդ, Դոմինգես-Արոնյան-ոչ ոքի:
Դասավորությունը 11-րդ փուլից հետո` Գրիշչուկ-7 միավոր, Իվանչուկ-6 միավոր, Արոնյան, Կարլսեն, Անանդ-5,5-ական միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-5-ական միավոր; Դոմինգես-4,5 միավոր:
12-րդ փուլի զույգերը` Կարլսեն-Գրիշչուկ, Անանդ-Իվանչուկ, Արոնյան-Վան Յուէ, Ռաջաբով-Դոմինգես: