AM
1 Փետրվար 2021 - 11:53 AMT

Շոշում 15 առանձնատուն է վերակառուցվել ու վերանորոգվել․ Մինչև փետրվարի վերջ կշահագործվեն

Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վերակառուցվել ու վերանորոգվել է 15 առանձնատուն, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Նախատեսվում է դրանք շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջ։

Պատերազմի հետևանքով գյուղում վնասվել է 93 առանձնատուն, ներկա պահին շինարարական խմբերը շարունակում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։

Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերերն ու բնակչությանը։