Արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20,000-ական դրամի չափով աջակցության ծրագրով գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 1-ը, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
Կառույցը հորդորում է նշված ժամանակահատվածում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալու հասանելիք գումարը:
Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:
«Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:






